211652_close_icon
views-count1019 դիտում article-date 12:59 16-01-2021

ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում։ Ինչպես հայտնում է խորհրդարանի [url=http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13613&year=2021&month=01&day=15&lang=arm]պաշտոնական կայքը[/url], քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ: «Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր