211652_close_icon
views-count1111 դիտում article-date 10:10 16-01-2021

ՀՀ դպրոցականները 10 մեդալի են արժանացել Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով, տեղեկացնում է [url=https://escs.am/am/news/7715]ԿԳՄՍՆ կայքը[/url]: Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր: Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից: Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների: Ոսկե մեդալների են արժանացել. «Քվանտ» վարժարան՝ Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝ Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա Արծաթե մեդալների են արժանացել. Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝ Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա Բրոնզե մեդալների են արժանացել. «Քվանտ» վարժարան՝ Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

Նմանատիպ նյութեր