211652_close_icon

Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր․ «Փաստ»

views-count3869 դիտում article-date 10:17 16-01-2021
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։ Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։ Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր