5372 դիտում
20:16 15-01-2021
«Սկսվել է թուրք զինվորականների` Ադրբեջան ուղարկվելու գործընթացը». Չավուշօղլու
Մենք շարունակելու ենք Ադրբեջանի հետ քննարկել հրադադարին վերաբերող հարցերը: Այս մասին Պակիստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախարարը նշել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի շփման գծից 8 կիլոմետր հեռավորության վրա` Աղդամում:
«60 թուրք, 60 ռուս զինվորականներ վերահսկելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Թուրք զինվորականների ուղարկումն Ադրբեջան արդեն սկսվել է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
16:13 21-07-2016
Հունաստանում սկսվել է թուրք զինվորականների դատավարությունը
1115 դիտում
12:47 06-09-2014
Այսօր Ռուսաստանից հումանիտար նոր ավտոշարասյուն է ուղարկվելու Ուկրաինա. Կուչմա
17188 դիտում
12:15 02-11-2020
Սիրիայում ԼՂ ուղարկվելու ահից թուրքամետ 7 զինյալ հանձնվել է քրդական ուժերին. ermenihaber.am
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք