1585 դիտում
16:40 15-01-2021
Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում: Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Chess-news.ru–ն։
Grand Chess Tour-ի հինգ մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի ամռանը։ Բուխարեստում `դասական շախմատի մրցաշարը, Փարիզում և Զագրեբում` մեկական արագ, բլից մրցաշարեր, ինչպես նաև երկու մրցաշար կանկացվի ամերիկյան Սենթ Լուիսում`արագ, բլից, դասական:
Grand Chess Tour-ի սերիայում կխաղան 10 առաջատար գրոսմայստերներ: Բացի Արոնյանից, շախմատային խաղատախտակների համար կպայքարեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիժենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին, հոլանդացի Անիշ Գիրին, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը ու Շաքրիյար Մամեդյարովը:
Ադրբեջանցի գրոսմայստերները հրավիրվել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի փոխարեն, ովքեր հրաժարվել են ընդգրկվել շարքի հիմնական կազմում:
Սերիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 275 մլն դոլար: Դասական շախմատում խաղարկվելու է 325, արագ և կայծակնային շախմատում ՝ 150 հազար դոլար։ Grand Chess Tour շարքի արդյունքներով եւս 3 լավագույն շախմատիստներ կստանան 175 հազար դոլար։
Նմանատիպ նյութեր
3534 դիտում
21:22 09-06-2016
Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour մրցաշարին. ուղիղ միացում
3687 դիտում
15:43 21-06-2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
6330 դիտում
16:15 19-08-2017
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում