1204 դիտում
13:55 15-01-2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Մայրություն»հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրավտության և հանրության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:
ԱԺ նախագահն անդրադարձավ ռազմագերիների և անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:
Արթուր Թովմասյանը շեշտեց այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
2759 դիտում
12:18 30-10-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ
1700 դիտում
13:10 04-02-2016
Բակո Սահակյանը ընդունել է «Մայրություն» ՀԿ-ի մի խումբ անդամների
1787 դիտում
15:39 13-02-2016
Բակո Սահակյանը ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների
Այս բաժնից
601 դիտում
10:23 08-05-2024
Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում երկրապահների դերն ու կատարած աշխատանքն անգնահատելի են. Ռազմիկ Պետրոսյան
652 դիտում
10:18 08-05-2024
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
1081 դիտում
09:53 08-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում