1806 դիտում
13:13 15-01-2021
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Այս փաստը [url=https://armenpress.am/arm/news/1040294.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։
Ըստ Արաքսյա Կիրակոսյանի՝ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։
Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղում:
2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):
2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:
2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։
2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
14:03 04-04-2019
Գոհար Մելոյանն ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Այս բաժնից
346 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
784 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
358 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին