1389 դիտում
14:03 04-04-2019
Գոհար Մելոյանն ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Երեկ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Մելոյանը:
«Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի:
Անկախ մի շարք առավելություններից, պետական համակարգում աշխատանքս մշտապես գերադասել եմ մասնավոր հատվածում աշխատանքից՝ փորձելով իմ մասնագիտական հմտությունների շրջանակում առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ գործառույթներիս պատշաճ իրականացման գործընթացում, ինչին միտված անցկացրել եմ անքուն գիշերներ:
Պատիվ է գիտակցումը, որ անգամ մեկ եզրույթի ճշգրտմամբ հնարավորություն ես ունեցել օժանդակելու քո պետության իրավական համակարգի բարեփոխմանը:
Պետական ծառայությունում աշխատանքը իմ՝ որպես անձի և մասնագետի կայացման էական ժամանակաշրջան էր:
Շնորհակալ եմ բոլորին, ում հետ պատիվ ունեցա աշխատելու՝ ղեկավարներիս, գործընկերներիս, իրապես հնարավորություն եմ ունեցել առնչվելու մեր երկրի մեծագույն մասնագետներին և ձեռք բերելու փորձառություն, որպիսին որևէ գրքից չէի կարող ստանալ:
Կարծում եմ, որ այս փուլում աշխատանքային գործունեությունս առավել արդյունավետ կշարունակեմ հասարակական սեկտորում: Այնպես որ՝ կհանդիպենք, իսկ նպատակս անփոփոխ է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Գոհար Մելոյանը:
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
14:07 13-12-2018
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենն ազատման դիմում է գրել
Այս բաժնից
955 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
910 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան
739 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին