211652_close_icon
views-count1213 դիտում article-date 12:35 15-01-2021

Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ Այդ քայլով նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը: Նշենք նաև, որ ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր