211652_close_icon
views-count2046 դիտում article-date 12:19 15-01-2021

Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում

Արցախի պետական համալսարանի շրջանավարտները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից: «Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը: Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` երաշխավորագիր՝ եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից), մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված), լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ), բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը), բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն), անձնագիր (կամ նույնականացման քարտ): Ցանկացողները կարող են դիմել մինչև այս տարվա հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար պետք է դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- նշված է Արցախի պետհամալսարանի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր