Թուրքական Baykar Makina անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությանը պահեստամասեր մատակարարող բրիտանական կազմակերպությունը դադարեցրել է արտահանումը Թուրքիա այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք օգտագործվել են Ղարաբաղյան հակամարտությունում, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ahvalnews.com լրատվականին:
Հունվարի 11-ին հրապարակված հայտարարության մեջ բրիտանական Andair ընկերությունը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից` թուրքական Baykar Makina ըներությանը մատակարարվող պահեստամասերի մատակարարումը դադարեցնելու խնդանք է ստացել: Սրա համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ թուրքական ընկերությունը դրանք օգտագործում է ռազմական անօդաչու թռչող սարքեր հավաքելու համար: Դեսպանատան դիմումից հետո Andair-ը կատարել է իր սեփական հետաքննությունը և հաստատել է պնդումների իսկությունը:
Ընկերությունը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ իր կողմից արտադրված վառելիքի պոմպերը հայտնաբերվել էին Bayraktar անօդաչու թռչող սարքերում, որոնք կործանվել կամ խոցվել էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետթույան միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բրիտանական ընկերությունը դադարեցրել է Bayraktar անօդաչուների պահեստամասերի արտահանումը Թուրքիա
2021.01.14 12:10


Twitter
Вконтакте
Одноклассники
