2832 դիտում
10:31 14-01-2021
ԱԱԾ-ին հանձնարարվել էր գործի դնել գաղտնի թղթապանակները. ինչու չի կատարվել քաղաքական հրահանգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։
Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ և ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։
Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, և, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։
Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցիալ վտանգավորներին չեզոքացնելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4936 դիտում
10:37 09-12-2021
Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին․ «Ժողովուրդ»
799 դիտում
08:55 28-02-2024
«Մեղադրանքը սխալվել է». Ալեն Սիմոնյանի քաղաքական հրահանգը ուժայիններին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»