211652_close_icon
views-count2176 դիտում article-date 09:43 14-01-2021

2025-ից գյուղատնտեսությունը կհարկվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղատնտեսությունը հարկել շահութահարկով: Հայաստանում գյուղատնտեսությունը վնասաբեր ոլորտ է, և հայտնի է, որ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ոչ միայն շահույթով չի աշխատում, այլև նրանց զգալի մասը կորցրել է իր սեփականությունը բանկերին ու վարկային կազմակերպություններին ունեցած պարտավորությունների դիմաց: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ այս փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2025թ. հունվարի 1-ից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր