Ճապոնիայի գյուղատնտեսությունը ձնաբքի հետևանքով 490 մլն դոլարի վնաս է կրել
Ճապոնիայի այս տարվա առատ ձյան տեղումները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը։ Վնասի չափն կազմում է 490 մլն դոլար։ Այս մասին հայտնում են ճապոնական ԶԼՄ֊ները։
Ձյան տեղումները վնասել են ավելի քան 14,5 հազար ջերմոցներ։ Ամենից շատ է տուժել մայրաքաղաքի մարզային տարածքը, ինչպես նաև Տոտիգի, Սայտամա, Նագանո և Յամանասի պրեֆեկտուրաները։
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է ագրարային հատվածին շտապ օգնություն հատկացնելու վերաբերյալ հարցեր։