211652_close_icon
views-count10209 դիտում article-date 02:03 14-01-2021

«Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով. Լեւոն Մնացականյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Լեւոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով Անգամ սեփական մեղքի չափաբաժինը գիտակցելու անկարող փոքրիկին հերթական պաշտոնն (թուլափայ) են խոստացել։ Վերջինս էլ ժամանակից շուտ սկսել է վարձահատույց լինել իր տերերին։ Շուշին ծախելու օպերացիայի կուրատորն այսօր հայտարարեց, որ Շուշիում Վանեցյանն իր ջոկատով լքել է տեղակայման վայրը (պոստը)։ Խոսում է մի մարդ, ով գլուխը կախ, մեղայական տեքստն անգիր արած է մոտեցել մեր տղաներին և առաջարկել իր օգնությունը։ Երիտասարդին ուզում եմ հիշեցնել, որ բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները, թե ինչպես էր նիկոլին գաղտնի զեկուցում Շուշիում հաջողությամբ իրականացված դավաճանության մասին, թե ինչպես է կամավորականներից մեկը, լսելով այս ամենը, մեքենայից դուրս շպրտել քյարամին՝ վերջինիս ուղղելով հայհոյանքների մի աստղաբույլ։ Երիտասարդը պետք է չմոռանա նաև, որ ինքը «Հայրենիք» ջոկատից վաղ (երկու օրվա տարբերությամբ) է լքել Շուշին։ Ոչինչ, բան չմնաց, հայ ժողովրդի հարցերին պատասխանելու պահն է մոտենում։ Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ մանկուրտի արժեհամակարգով այս ստահակին նորմալ ընդունելության ենք արժանացրել. սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր։ Հ.Գ.Գ. Թող որևէ մեկը չմտածի, թե պաշտպանում եմ Վանեցյանին որպես քաղաքական թիմի ղեկավարի,(Վանեցյանը պաշտպանության կարիք չունի) պարզապես անթույլատրելի եմ համարում իրականության խեղաթյուրումը դավաճանների ոհմակի կողմից»:

Նմանատիպ նյութեր