10811 դիտում
14:40 30-12-2017
Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից. Լեւոն Մնացականյան
Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից: Այս մասին նշված է Ամանորի առթիվ Աարցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի շնորհավորական ուղերձըում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Անցնող տարին մեկ անգամ եւս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները եւ ըստ այդմ կատարել համապատասխան հետեւություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերեւս, ամենակարեւորը մեր 26-ամյա հանրապետության անկախության եւ պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, եւ դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի եւ բանակի անխախտ միասնությամբ:
Այսօր բանակի յուրաքանչյուր զինվոր եւ սպա լավ է հասկանում իր առաքելությունը: Գիտակցում է, որ իրեն է վստահված Հայրենիքի՝ արյամբ գծված սահմանների պաշտպանությունը:
Այս տարվա փետրվարի 24-ին եւ 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր եւ հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու եւս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից:
Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաեւ այսուհետ:
Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը եւ, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում եւ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի եւ նպատակների իրագործման տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
Նմանատիպ նյութեր
8929 դիտում
23:11 14-07-2020
Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ
3031 դիտում
10:01 14-12-2021
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որևէ բան պարտադրել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4021 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին