Պուտինը հանձնարարեց հաջորդ շաբաթվանից սկսել ռուսաստանցիների մասսայական պատվաստումները
Վլադիմիր Պուտինը հանձնարարեց անցնել կորոնավիրուսի դեմ բոլոր ռուսաստանցիների մասսայական պատվաստման: Գրում է [url=https://ria.ru/20210113/vaktsinatsiya-1592875561.html]ria.ru[/url]-ն։
Երկրի ղեկավարը հրամայել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ քաղաքացիական պատվաստումները սկսվել են դեկտեմբերի սկզբին:
Այժմ արդեն իսկ հնարավոր է պատվաստվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որը ստեղծվել է Գամալեյա կենտրոնի կողմից RDIF- ի հետ համատեղ՝ մարդու ադենովիրուսի վեկտորի լավ ուսումնասիրված պլատֆորմի հիման վրա