211652_close_icon
views-count3436 դիտում article-date 15:26 13-01-2021

ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան․ Tert.am

Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Այս առնչությամբ [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Argishti-Qyaramyan/3494051?fbclid=IwAR188Ftatu8olBVIMxb-iV5ojTMse_gtmXBWhrP222HwM_-gMdRztjhhq6Q]Tert.am[/url]-ը մեկնաբանություն խնդրեց Արգիշտի Քյարամյանից: [b]-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:[/b] -Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու: [b]-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:[/b] -Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես անդրադառնամ այդ հարցին: [b]-Բայց, այնուամենայնիվ կա՞ր պատճառ, որ Դուք ազատվեիք այդ պաշտոնից:[/b] -Ես արդեն ասացի իմ ասելիքը: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Argishti-Qyaramyan/3494051?fbclid=IwAR188Ftatu8olBVIMxb-iV5ojTMse_gtmXBWhrP222HwM_-gMdRztjhhq6Q]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր