Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով
Երևանի Արաբկիր վարչական շրջանի շենքերում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով: Այս մասին հայտնում է շրջանի Ֆեյսբուքի էջը:
«Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության»,- ասված է հաղորդագրությունում:
Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։
Նախորդ տարի Արաբկիրում տեղադրվել է 50 նոր վերելակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։...
Posted by Արաբկիր վարչական շրջան on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի