211652_close_icon
views-count4829 դիտում article-date 14:27 12-01-2021

Այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր