211652_close_icon
views-count8224 դիտում article-date 13:19 11-01-2021

Նիկոլ Փաշինյանի առանձնատան պահպանությանը ներգրավվել են նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները. aysor.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը ամիսներ անց պատասխանել է [url=https://www.aysor.am/am/news/2021/01/11/%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/1790209]Aysor.am[/url]-ի հարցմանը։ Նոյեմբերի 30-ին Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել տարածված տեղեկությունները՝ արդյոք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցել են ՀՀ վարչապետի կեցավայրի պահպանության գործընթացին, նրանց զենք տրվե՞լ է, թե՞ ոչ, որքա՞ն ժամանակով են կուրսանտները ներգրավված եղել կառավարական առանձնատների պահպանության մեջ։ ՊՆ-ն հունվարի 8-ին պատասխանել է հարցմանը։ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ուղարկած պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Կայազորների տարածքում տեղակայված զորամասերի (ներառյալ՝ ռազմաուսումնական հաստատությունների) կողմից կայազորային և պահակային ծառայությունը, որը ներառում է նաև պետական օբյեկտների պահպանությունը, իրականացվում է «ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը (ՀՕ-98) հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կայազորում գործող պլանների հիման վրա և ըստ անհրաժեշտության առաջացման»։ Մանրամասն՝ [url=https://www.aysor.am/am/news/2021/01/11/%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/1790209]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր