211652_close_icon
views-count15036 դիտում article-date 10:24 08-03-2017

Ավիացիոն ինստիտուտի կուրսանտները գեղեցիկ միջոցառումով շնորհավորեցին կանանց և աղջիկների տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գաղտնիք չէ, որ ազգասիրությունը, հայրենասիրությունն ու ընկերասիրությունը ցանկացած մարդու անբաժանելի մասն ու բնութագրիչն են կազմում միայն այն դեպքում, երբ յուրացված են լինում դեռևս մանկական տարիքից, ինպես ասում են՝ մայրական կաթի հետ: ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում աշխատում են մի խումբ նվիրյալ կանայք և աղջիկներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր ապագա բանակի սպաները դարձող տղաների գլխից մայրական ձեռքը չհեռանա անգամ ուսումնառության տարիներին: Վառ օրինակներից մեկն էլ ինստիտուտի միջոցառումների կազմակերպիչ, ընկեր Շուշանն է, ով կոչումով կրտսեր սերժանտ է, սակայն մեր ապագա բանակի արծիվ տղերքի՝ վաղվա ռազմաօդային ուժերի մեր գնդապետների և գեներալների համար՝ ավագ ընկեր է և ավագ քույր: Նրանց համատեղ ուժերով կազմակերպված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարտի 7-ին և նվիրված էր մարտի 8-ի խորհրդին՝ մայրության և գեղեցկության տոնին: Ինստիտուտի սաների թատերական բեմադրությունից հետո կրթոջախի սաները հանդիսատեսներին ներկայացրեցին նաև իրենց երաժշտական կատարումները: Պատվավոր հյուրերի շարքերում, բնականաբար, ուսանողների մայրերն էին, քույրերը և ինստիտուտում աշխատող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հանդիսության համերգային մասից հետո միջոցառման նախաձեռնող կուրսանտներն իրենց ձեռքերով պատրաստված բացիկներն ու նվերները փոխանցեցին դահլիճում գտնվող կանանց և աղջիկներին: Իր շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Կիմի Բալայանը, ով ինստիտուտում աշխատող և սովորող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին պարգևատրեց պատվոգրերով: Հավելենք, որ ներկաներին իրենց կատարումներով ողջունելու էին եկել նաև «Ժողովրդական երգիչ» նախաձեռնության հաղթողներից Գրիգոր Միրզոյանն ու Նարե Գևորգյանը, ովքեր նույնպես արժանացան պատվոգրերի: Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր