211652_close_icon

Լիլիթ Բլեյան. Էս թատրոնին պիտի վերջ տրվի

views-count2732 դիտում article-date 23:39 10-01-2021
Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական պատգամավորներից մեկը վստահորեն պնդում է, թե իրենց խմբակցությունը լքած պատգամավորները "այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը"։ Ես կոնկրետ պատգամավորին չեմ ճանաչում, բայց խնդրում եմ նրան և նրանց փոխանցեք, որ իրենց քաղաքական խմբակցությունը վաղու՜ց դուրս է եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր իրենց մանդատը, իրենք վաղու՜ց գործում են ընտրողի տված մանդատի շրջանակներից դուրս։ Իրենց որոշումներն ու գործունեությունն այլևս զուրկ են մեծամասնության հենարանից, ու ժամանակն է, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն` դա ընդունելու։ Էս թատրոնին պիտի վերջ տրվի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր