211652_close_icon
views-count21034 դիտում article-date 12:27 10-01-2021

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Պռոշյան փողոցում բախվել են 2 Lexus-ները, 2 Mercedes-ներն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանի կողմից ահազանգ է ստացվել նշված դասակ, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչները պարզել են, որ բախվել են 2 Mercedes, 2 Lexus և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր