211652_close_icon
views-count4782 դիտում article-date 19:30 09-01-2021

Վազգեն Մանուկյան. Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, որոնց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել. ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Հանդիպումից հետո լրագրոների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախարարին հայտնել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/live/3490854]Tert.am[/url]-ը: Մանուկյանը նաև հայտնեց, որ հանդիպում ունեն ԳՇ պետի հետ: «Այդ բոլոր հանդիպումները մենք կամփոփենք և հայտարարություն կանենք։ Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, դրանց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել։ Մյուս հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացնեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր