3284 դիտում
14:48 09-01-2021
«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել և չի լռելու, առաջիկա օրերին վերսկսելու ենք Փաշինյանին հեռացնելու գործընթացը, նախատեսված են նաև այցելություններ մարզեր. Իշխան Սաղաթելյան․ Tert.am
«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել, չի լռելու. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/Saghatelyan/3490712?fbclid=IwAR0OkFchoGZz5bRintIekXOXs33br43yNQpf1kk4GtUWzIQf0VXq5dgNrSE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը լուռ ու ինչ անելիքներ ունեն առաջիկայում, քանի որ իրենք էին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վնաս է երկրին:
Սաղաթելյանը չհամաձայնեց դիտարկումներին, թե իրենք լռել են: «Անցնող 7 օրերի ընթացքում մի քանի հայտարարություններով և պահանջներով ենք հանդես եկել, պարզապես փողոցային, զանգվածային ակցիաներ չենք արել անցնող շաբաթվա ընթացքում՝ նկատի ունենալով այն պայմանները, որ ամբողջ պետական համակարգը չի աշխատել, և բողոքի, անհնազանդության ակցիաներն այս օրերին արդյունավետ չէին լինի»,- ասաց նա:
Սաղաթելյանը նշեց՝ փոխարենն այս ժամանակահատվածն օգտագործել են և պլանավորել իրենց առաջիկա աշխատանքները կազմակերպելու, ծրագրերը թարմացնելու, անցած աշխատանքները գնահատելու համար: «Մենք առաջիկա օրերին կվերսկսենք մեր պայքարը՝ իրավական ճանապարհով, փողոցային անհնազադության ակցիաներով, նաև ասեմ՝ պլանվորված են մարզային այցելություններ: Առաջիկա օրերին հանդիպումներ տեղի կունենան Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում: Մեր ծրագրերն ամբողջությամբ մեծ թափով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր դավաճանին»,- վստահեցրեց նա:
Անդրադառնալով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին և հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, Սաղաթելյանն ասաց, որ երեկ հայտարարություն են տարածել, այսօր էլ ակնկալում են ԱԳ նախարարի, ԳՇ պետի, ԱԱծ տնօրենի հետ հանդիպում: Նա նշեց, որ այդ հանդիպումներից հետո կամփոփեն ու համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/Saghatelyan/3490712?fbclid=IwAR0OkFchoGZz5bRintIekXOXs33br43yNQpf1kk4GtUWzIQf0VXq5dgNrSE]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
15:00 14-01-2021
Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ. առաջին այցը կլինի Գյումրի
4149 դիտում
21:42 06-03-2021
Իշխան Սաղաթելյան. Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
598 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը