Գրիգոր Մելիքսեթյանը տեղափոխվեց «Արարատ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը կարիերան կշարունակի «Արարատում»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատում» և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Մելիքսեթյանը: