30254 դիտում
23:52 26-10-2020
«Շատ եմ ուզում ապրել, բայց որ չապրեմ էլ՝ իմացիր, որ ախպերդ դուխը չի գցել. մինչև վերջ պայքարել է». բժիշկ Վահե Մելիքսեթյանը զոհվել է կյանքեր փրկելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/10/26/meliksetyan/3427950?fbclid=IwAR0yvAHhyh0rT01G_udHQwoxYHzZuoIP_2jn1C5P07yLcQQmJA992eJvdb0]Tert.am[/url]-ը գրում է. Դեղագետ Վահե Մելիքսեթյանը սեպտեմբերի 27-ին վրա հասած պատերազմի օրերին ձեռքին և զենք է վերցրել, և վիրաբուժական գործիքներ: Ռազմական գործողությունների հաջորդ օրը բարձրացել է դիրքեր, գտել վիրավորների, տեղում առաջին օգնություն ցուցաբերել, հասցրել բուժկետ: Մոր՝ Ռիմա Դարբինյանի խոսքով, նրան հաջողվել է փրկել 30-ից ավելի զինծառայողի կյանք:
Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսն արդեն 2 տարի ծառայության էր անցել զինված ուժերում ու մինչև վերջ հավատարիմ մնացել թե՛ զինվորական, թե՚՛ Հիպոկրատի երդմանը:
Վահեն ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որը հիվանդին նշանակում է դեղ, ստուգում դրա ազդեցությունը նրա օրգանիզմում, վերլուծում կողմնակի էֆեկտները: Վերապատրաստում էր անցել Իտալիայի Կամերինո համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել էր Կլինիկական դեղագիտության հայկական միությունը. ինքն էլ նախագահում էր:
Ընտանիքին տեղեկացրել են, որ Վահեն հոգեբանական ծանր վիճակում է եղել՝ ինքն իրեն է մեղադրել, որ չի կարողացել փրկել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած հրամանատարին: Ծառայակից ընկերները պատմել են նաև, որ մինչև օգնության կհասնեին, ինչ-որ պահի մարտը վարելու պարտականությունը բժիշկն իր ուսերի վրա է վերցրել:
Վահեի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանն ավագ եղբոր կարգավիճակով խնդրել է Վահեին դիրքերից վերադառնալ բուժկետ, բժիշկը պատասխանել է. «Շատ եմ ուզում ապրել, բայց որ չապրեմ էլ՝ իմացիր, որ ախպերդ դուխը չի գցել. մինչև վերջ պայքարել է: Տղերքին չեմ թողնի: Չեմ կարող ապրել վախկոտի պես: Համ էլ դեռ դիրքը պահելու ու համախմբվելու հույս կա: Չպիտի կոտրվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13381 դիտում
18:14 09-10-2020
Զինվորին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը
11641 դիտում
20:26 26-02-2020
Մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ. թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում. Արմեն Աշոտյան
4968 դիտում
14:29 08-08-2020
Հաստատ դուխը չհերիքեց մինչև վերջ բացել գաղտնիքը. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
1339 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
931 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար