Այսօր՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության կազմ կոմիտեի նիստը:
Այն գումարվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակում: Կազմ կոմիտեն որոշել է Շարժմանը միանալու կարգը, ըստ որի նախաձեռնությանը միանալու համար իրավաբանական անձինք կամ անհատները պետք է դիմեն կազմ կոմիտեի անդամներին: Ձեւվավորել է համաժողովը նախապատրաստող շտաբը, քննարկել է ծրագրային եւ կազմակերպչական հարցեր: Շարժման համաժողովը նշանակվել է փետրվարի 6-ին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տեղի ունեցավ «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության կազմ կոմիտեի նիստ
2021.01.08 19:08


