Արցախցի երեխաները Սուրբ ծնունդը նշեցին Յուրի Ջորկաեֆի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրթությունը ամենահզոր զենքն է, իսկ կրթված երիտասարդությունը՝ հզոր պետության գրավականը:
Սուրբ Ծնունդին աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Բարի կամքի դեսպան, Յուրի Ջորկաեֆը որոշել է տոնը նշել արցախցի երեխաների հետ:
Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
Կարեն Գիլոյանը:
Հյուրերին և երեխաներին հյուրընկալել էր SoftConstruct ընկերությունը: Ընկերությունը երեխաներին ծանոթացրեց մի շարք
ՏՏ նորարարական լուծումների հետ և պայմանավորվածություն ձեռք բերեց ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին ցուցաբերել օգնություն՝ հետագա մասնագիտության ընտրության հարցում:
Միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ անցկացրին լեգենդար ֆուտբոլիստի հետ, ինչպես նաև ստացան
նվեր պլանշետներ, որոնք կօգնեն մասնակցելու հեռավար կրթությանը: