211652_close_icon
views-count3072 դիտում article-date 16:09 17-04-2014

Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան

Ամենակարեւորը այս պարագայում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ կադրային քաղաքականությունվարի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորմալ ղեկավարում էր ԱԺ-ն եւ հուսով է, որ լավ կղեկավարի նաեւ կառավարությունը: «Հովիկ Աբրահամյանը հայաստանյան ապրելաոճը լավ գիտի ու լավ է պատկերացնում: Ինձ թվում է, որ լավ կլինի»,- նշեց Արագած Ախոյանը: Խոսելով նորանշանակ վարչապետի մարդկային որակների մասին՝ ասաց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են, և բացի այդ, ԱԺ պատգամավորի համար Հովիկ Աբրահամյանը շատ խարիզմատիկ կերպար է: «Նա նաեւ շատ պրակտիկ է, անմիջապես խնդիրներին լուծում եւ պատասխան տվող գործիչ է»,-ավելացրեց Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր