211652_close_icon
views-count65354 դիտում article-date 18:49 06-01-2021

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել՝ կամրջի վրա թողնելով «Ծիր երկնային արքայություն» վերնագրով գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ Հակոբ Բուլղադարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժինը, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր