17937 դիտում
15:58 06-01-2021
Զոհվածների, անհետ կորածների և գերիների թվերի հրապարակումը շոկային է լինելու․ Ռուբեն Մելիքյան․ Yerevan.Today
«Զոհված, անհետ կորած համարվող և գերի զինծառայողների իրական թիվը չհայտնելը համարում եմ մեր օրենսդրության խախտում»,- [url=https://yerevan.today/all/society/73534/zohvatsneri,-anhet-koratsneri-ev-gerineri-tveri-hraparakoumy-shokayin-e-linelou%E2%80%A4-rouben-meliqyan]Yerevan.Today[/url]-ի հետ զրույցում ասաց իրավապշատպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Պաշտպանության նախարարության կողմից զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը չհայտնելուն։
Հիշեցնենք, որ ի պատասխան «Փաստինֆո»-ն գրավոր հարցմանը ՊՆ-ն նշել էր, որ Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ։
Մելիքյանը օրենքը մանրամասնելով նշեց․ «Թե՛ համապատասխան օրենքը, և թե՛ կառավարության որոշումը հնարավորություն չեն տալիս պետական գաղտնիք համարել այն տեղեկատվությունը, որի մասին մենք խոսում ենք։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք առաջինը՝ օրենքի խախտման հետ և երկրորդ՝ տեղեկատվություն ստանալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի խախտման հետ։ Տեղեկատվության ազատության ամբողջ փիլիսոփայությունը նրանում է, որ եթե դու պաշտոնական տեղեկություն չես տրամադրում ապա ոչ պաշտոնական տեղեկությունները կլարող են կյանքի իրավունք ստանալ և մարդիկ կարող են հավատալ այդ նույն 800 գերու մասին ինֆորմացիային, դա իմ կարծիքով չափազանցված թիվ է, բայց շատերը կարող են դրան հավատալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունենք դրա պաշտոնական այլընտրանքը։ Եթե իշխանությունները իրականում խնդիր ունեն անցանկալի տեղեկություններ թաքցնելուց ապա պետք է գիտակցեն, որ դա կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ հենց իրենց համար։ Հասարակությունը պարտավոր չէ չհավատալ այն տեղեկություններին, որոնք տարածվում են, քանի որ չկա պաշտոնական տեղեկատվություն։ Իշխանությունները հերթական անգամ սխալ հաշվարկ են արել»։
Իրավապաշտպանը նշում է, որ հարցում ուղարկած լրատվամիջոցը կարող է դիմել վարչական դատարան՝ պարտավորեցման հայցով՝ պահանջելով պարտավորեցնել Պաշտպանության նախարարությանը հրապարակել տեղեկատվությունը։
«Սա երկարատև գործընթաց է, այդ ամենը հասկանում է քաղաքական ղեկավարությունը, և այդ պատճառով կարծում եմ այս ապօրինությունն է թույլ տալիս»,- ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով, թվերի հրապարակումը շոկային է լինելու հանրության համար և այժմ իշխանությունը հանրությանն է նախապատրաստում․ «Առավելևս, որ անհայտ կորածների մասով ցավոք ունենք շատ լուրջ իրվիճակներ նոյեմբերի 9-ից հետո։ Ես այն կարծիքին եմ, որ իշխանությունը գրկած մարդիկ վախենում են այդ շոկային իրավիճակից։ Այդ մարդիկ թվերի հրապարակումը կարող են համարել իրենց համար խիստ անցանկալի, հաշվի առնելով որ նրանք ամբողջությամբ տապալել են իրենց ստանձնված բոլոր գործառույթները»։
Նմանատիպ նյութեր
12706 դիտում
18:32 30-12-2020
5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today
10770 դիտում
10:42 27-06-2020
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար. Yerevan.Today. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1090 դիտում
22:06 06-01-2025
Փաշինյանը Արուճ կատարած այցի մասին տեսանյութ է հրապարակել
802 դիտում
18:23 06-01-2025
Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
772 դիտում
17:51 06-01-2025
Ապարանում և Արթիկում մառախուղ է, ավտոճանապարհները մշակվում են աղ ու ավազով