Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար. Yerevan.Today. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, [url=https://yerevan.today/all/politics/59276/qaghaqakan-gortschin-aats-en-hravirel-nikol-pashinyani-dem-payqari-kochi-hamar?fbclid=IwAR3P3N8uzJFvuySkA17j7BrkuOBCqQdU79xZNOZPIGjkg2iqGbwqEscyJUI]Yerevan.Today[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին, հրավիրվել է ԱԱԾ։
Պատճառը, ըստ կայքի ենթադրության, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
Ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։
Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։
Ռ. Հակոբյանի դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը` ստորև.