211652_close_icon
views-count2072 դիտում article-date 22:23 05-01-2021

Մհեր Հակոբյան. Թշնամուն հաղթելու համար նրան ատել է պետք

Քաղաքագետ Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թշնամուն հաղթելու համար նրան ատել է պետք… Չէ, ճիշտ հասկանանք, խոսքն այն մասին չէ, որ հասարակ հայի մոտ գենետիկ հիշողության մակարդակում դրված է ատելությունը թուրքի նկատմամբ և դա իր պատմական լիովին բացատրելի հիմքերն ունի, սակայն պատերազմ վարելիս որոշումներ ընդունելիս ատելությունը թուրքի նկատմամբ ակնհայտորեն պակասում էր… Դեռևս հերոսական այն օրերին, երբ մենք արդեն կորցրել էինք Թալիշն ու Մատաղիսը, սակայն ամուր պաշտպանություն էինք վարում դրանցից արևմուտք ընկած լեռներում, ոչ մեկ անգամ եմ ինձ հասու բանակային հրամանատարներին ասել և նույնիսկ պահանջել՝ ՊԱՅԹԵՑՐԵՔ Մատաղիսի ջրամբարը, երբ և ջուրը կլցվի թշնամու վրա, և Թերթեր քաղաքը կեհղեղվի ու թշնամու գրոհի թափը Թերթեր գետի հովտով դեպի արևմուտք լրջագույն անկում կապրի: Այս առումով հատկանշական է, սակայն, որ գաղափարը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև զինվորականներն ինձ վրա էի նայում որպես կարծես մի ինչ որ… ՎԱՅՐԵՆՈՒ՝ պայթեցնել ջրամբարը, ջուրը լցնել թշնամու վրա, կարևորագույն այդ ռեսուրսից զրկել թշնամուն… ոոոնննցց կլինի?!: Ի դեպ, ասել եմ իմ ընկեր զինվորականներիn, իրենք իմ ընկերներն են, չեն նեղանա, որ հիշեցնում եմ - հիմա էլ կրկնում եմ և, եթե նրանք կարդան այս տողերը, կհիշեն մեր խոսակցությունը: Հետո թշնամուն մնացին այս կամ այն մեծության զինապահեստներ, զենքեր, ցորենի արտեր, ամբողջական ՀԷԿ-եր, գործարաններ, տնտեսական ապրանքներ, տներ և նույնիսկ… Շուշվա թանգարանը: ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՐԱՆ ԱՏԵԼ Է ՊԵՏՔ: Ու չասեք ինձ, թե ես վայրենի եմ, բարբարոս եմ կամ քիչ եմ սիրում իմ երկիրը՝ ռուսներն էլ վայրենի և բարբարոս չէին, ռուսները ևս շատ էին սիրում Մոսկվան, սակայն 1812 թ-ին ԱՅՐԵՑԻՆ ԱՅՆ, իսկ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ էլ ռազմադաշտային տրիբունալի դատավճռով կգնդակահարվեր ցանկացած մեկը, ով թշնամու տիրապետության տակ ապագայում հայտնված տարածքից հնարավորություն էր ունեցել դուրս հանել կամ տեղում ոչնչացնել ռազմական կամ նույնիսկ տնտեսական միջոց, սակայն այդ չէր արել: Եվ հիմա հարց՝ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԹՇՆԱՄԻՆ ՁՄԵՌԵՐ ՇՈՒՇՎԱ ԿԱՄ ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՇԵՆՔԵՐՈՒՄ: Կրկնեմ՝ չասեք, թե բարբարոս եմ կամ վայրենի, չասեք – կհիշեցնեմ 1812 թ-ին ֆրանսիացիների դեմ հանդիման Մոսկվան այրող ռուսներին: Եվ կրկին հարց՝ ինչո՞ւ պիտի մեր զորանոցները և զինապահեստները անխաթար վիճակում հայտնվեին թշնամու տրամադրության տակ, ինչո՞ւ պետք է մեր տանկերից ոմանք, նույնիսկ շարժիչն աշխատած վիճակում, ընկնեին թշնամու ձեռքը: Ոչ մի ՀԷԿ չպետք է անխաթար վիճակում հասներ թշնամու, ոչ մի ջրամբար չպետք է անցներ թշնամուն չպայթեցված պատնեշով, ոչ մի տուն չպետք է անվնաս վիճակում մնար թշնամուն, ոչ մի ռազմական տեխնիկայի միավոր… Դաժանաբարո մարդ չեմ, իսկ ինձ ճանաչողներն էլ պետք է լավ իմանամ, որ կրած ու դեռևս մեջս առկա խորը ցավից եմ սա գրում… Կռվել է պետք սովորել, տղերք, կռվել է պետք սովորել և այդ ընթացքում պետք չէ ոչ վախենալ հրաման տալուց, ոչ էլ վախենալ պետքական, ռազմական անհրաժեշտությունից բխող հրամանը կատարելուց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր