7252 դիտում
13:17 05-01-2021
Անդրանիկ Թևանյան. Մենք պատերազմից կարող էինք խուսափել, եթե չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ
Նիկոլ Փաշինյանը «լավաշ» հոդվածով անդրադարձել է պատերազմին ու մեր կրած պարտությանը։ Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»։ Գողն ամենաբարձրն է գոռում «ես անմե՜ղ եմ»։
Դետալներով անդրադառնալ նրա ասածներին և ջարդել ամեն մի նախադասություն, այլևս անիմաստ է։ Վաղուց է անիմաստ։ Նրա ասածները մանրամասն վերլուծելը և նրա հետ Արցախի, պատերազմի թեմայով առարկայական բանավեճի մեջ մտնելը կվիրավորի իմ ինտելեկտը։ Քանզի 2018–ի մայիսից նշել եմ նրա կատաստրոֆիկ սխալների, կանխատեսել սպասվող աղետի մասին։
Ըստ Նիկոլի՝ պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է։
Իրականությունն այն է, որ մենք պատերազմից կարող էինք խուսափել, եթե չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, «կազուս բելի» առաջացնելը։
Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե կասկածելի ու հիմար որոշումներ չկայացվեին։ Մենք այսքան կորուստներ չէինք ունենա, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը։
Մեր հազարավոր տղաները դավաճանության ու հիմարության զոհ դարձան։
Արցախի պետականությունը կորավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբում «ա լյա» Տեր–Պետրոսյան «խաղաղության» կուսակցության առաջնորդ էր խաղում, իսկ հետո՝ «ա լյա» «ծռեր» «ռազմահայրենասեր»։ Երկու դեպքում էլ նա պատերազմ ու պարտություն էր բերում մեր երկրի գլխին, որովհետև երկու կոդերն էլ այլ ելք չեն կարող ապահովել։
Նիկոլի արդարացումները դավաճանության, ստախոսության, փաստերի նենգափոխման, անգրագիտության, ինքնախոստովանական ցուցմունքի, էժանագին «կռուտիտի» համադրություն են։
Ուշագրավն այն է, որ նա պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը։
Վտանգավորն իր դեմագոգիկ շարադրանքում այն է, որ նա տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևումներ անելու Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը։
Նիկոլի մասով միայն մեկ թեմա կա՝ նրա հեռացումը։ Ու քանի սրան չենք հասել, ես իմ մասով միայն ինձ եմ մեղադրում, որ դեռ չեմ վռնդել այդ ոչնչությանը վարչապետի կաբինետից, բայց կվռնդեմ։ Կասկած չունեմ։
Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով։ Ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին։ Ինքը պայքարում է ոտքերով առաջի համար։ Տեսնենք` ում մոտ կստացվի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
14:37 20-06-2023
Կարող էինք խուսափել պատերազմից, եթե նախորդ 25 տարիներին լուծված լիներ ԼՂ հարցը. Փաշինյան
18422 դիտում
23:42 28-12-2020
Կարող էինք խուսափել պատերազմից. Վիտալի Բալասանյան
2015 դիտում
22:01 21-03-2021
Անդրանիկ Թևանյան. Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է