211652_close_icon
views-count1571 դիտում article-date 12:33 04-01-2021

ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը: «Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ միասին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկները կաշխատեն Աղդամի շրջանում»,- հայտնել են գերատեսչությունից: Խմբավորման կազմում ընդգրկվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20 պիրոտեխնիկներ: Նրանց հետ միասին թռչում են 3 համալիր ռոբոտներ:

Նմանատիպ նյութեր