211652_close_icon
views-count4098 դիտում article-date 13:24 03-01-2021

«Որոշ դավադիրներ ցանկանում են այդ ազգային արժեքները ոչնչացնել». Վահրամ Բաղդասարյան. 168.am

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր կրկին էջմիածնում են՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի: Ինչպես անցյալ շաբաթ՝ երեկ ևս ֆեյսբուքում տարածվեցին կոչեր, ըստ որոնց, այսօր ժամը 9։30-ին Սուրբ Գայանե եկեղեցու բակում տեղի է ունենալու Կաթողիկոս Գարեգին Բ-ին «գահընկեց անելու պահանջով» բողոքի ակցիա։ Թեև ֆեյսբուքի մի քանի հարյուր օգտատերեր կիսել էին այդ կոչը, սակայն «գահընկեց անողներին» 168.am-ի նկարահանող խումբը չէր ֆիքսել: ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում եկեղեցու դեմ հնչող ոտնձգության կոչերը որակեց խայտառակություն՝ նկատելով. «Բայց, վերջիվերջո, մեր ժողովուրդը գիտակցում է, որ հազարամյակներ շարունակ մեր հենքը եղել է մեր հավատքը, մեր եկեղեցին և այսօր որևէ մեկը, սատանայական որևէ երևույթ չի կարող պառակտել մեր եկեղեցին, որովհետև մեր մշտական պաշտպանը եղել է մեր Հայ Առաքելական եկեղեցին»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ հավատքի նկատմամբ ոտնձգություն նշանակում է արժեքների հանդեպ ոտնձգություն. «Այսօր որոշ մարդիկ, որոշ դավադիրներ ցանկանում են այդ ազգային արժեքները ոչնչացնել: Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր հավատքն է այս հազարամյակների ընթացքում, և առաջին մեծ հարվածը ցանկանում են հասցնել այդտեղ, որը մենք թույլ չենք տա և դա անթույլատրելի է»:

Նմանատիպ նյութեր