2331 դիտում
09:28 25-03-2016
Բոլորը ցանկանում են ազատվել Մարտի 1-ին առնչվող մեղքերից. Վահրամ Բաղդասարյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում հայտարարել է. «Մարտի 1-ը մեր սև Էջերից մեկն Է. այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն Է կրում դրա համար»։ Սակայն Օսկանյանը, որը 2008-ի մարտի 1-ին նախագահական նստավայրում լրագրողների առջև ցուցարարների դատավճիռն Էր կարդում, ասել Է, թե ինքն այդ իրադարձությունների համար մեղավոր չէ, կիլոմետրերով հեռու է։
ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է վերաբերվում իր նախկին իշխանակցի նման հայտարարություններին։ «Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանություններից մեկն էլ նա (Օսկանյանն) է եղել։ Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր»,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4164 դիտում
13:24 03-01-2021
«Որոշ դավադիրներ ցանկանում են այդ ազգային արժեքները ոչնչացնել». Վահրամ Բաղդասարյան. 168.am
1694 դիտում
18:32 17-05-2014
Սուտ մատնությունը մարդկությանը հազարամյակներով հետապնդող ծանրագույն մեղքերից է. տեսանյութ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»