211652_close_icon

Գևորգ Պետրոսյան. Մենք էլ միամտաբար հրաժարական ենք պահանջում

views-count20537 դիտում article-date 18:49 02-01-2021
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, պաշտոն ստանձնելու համար շատ ավելի քիչ բան է հարկավոր, քան հրաժարական տալու... Մեր օրերում պաշտոն կարող ես ստանձնել ընդամենը մի հարյուր կիլոմետր քայլելու և ժողովրդին խաբելու շնորհիվ, այ իսկ հրաժարականի համար պետք ունենալ նամուս, թասիբ, խիղճ, մեծահոգություն, տղամարդկություն, ամոթի զգացում, ճիշտը լսելու և ընդունելու ունակություն, պատվախնդրություն, խիզախություն և, որ ամենակարևորն է՝ հայրենասիրություն... Հիմա խնդրում եմ ասեք՝ վերը թվարկվածներից ո՞ր մեկն ունի վարչապետի աթոռին զոդված անձը... Մենք էլ միամտաբար հրաժարական ենք պահանջում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր