211652_close_icon
views-count58342 դիտում article-date 18:18 01-01-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Որոտանի ոլորանում կցորդիչով բեռնատարը, մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 14։40-ի սահմաններում Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Դավուդ Հեյդարինը, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, սահել մոտ 50 մետր դեպի ձորը, ինչի հետևանքով կցորդիչը պոկվել է ավտոմեքենայից և մոտ 300 մետր գլորվել, իսկ ավտոմեքենայի խցիկը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվ են գործել նաև Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորին ավտոմեքեանայից դուրս են բերել քաղաքացիները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անդրանիկ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր