211652_close_icon
views-count1400 դիտում article-date 15:48 01-01-2021

Brexit-ից հետո մենք ավելի շատ ազատություն ունենք, քան ԵՄ պետությունները. Ջոնսոն

Բրիտանական BBC լրավական գործակալությունը հրապարակել է հոդված, որում խոսվում է Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) և դրա հետևանքների մասին`այն անվանելով Միացյալ Թագավորության համար նոր դարաշրջան: Համաձայնագրով սահմանված առևտրի հարաբերությունների կարգավորումները, ինչպես նաև ճանապարհորդության, ներգաղթի և անվտանգության համագործակցության փոխարինման պայմանավորվածությունները ուժի մեջ են մտել երեկ կեսգիշերին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին որոշակի խափանումներ կլինեն, քանի որ նոր կանոններ են գործում, և Եվրոպայի հետ բրիտանական առևտրային ընկերությունները համակերպվում են փոփոխություններին`շեշտելով, որ Միացյալ Թագավորությունը հիմա ազատություն ու գործերն ավելի լավ վարելու կարողություն ունի: Մեծ Բրիտանիան 27-հոգանոց քաղաքական և տնտեսական բլոկից պաշտոնապես դուրս է եկել հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2016 թվականին քվեարկել է հօգուտ Brexit-ի: Սակայն Միացյալ Թագավորությունը պահպանել է ԵՄ առևտրի կանոնները վերջին 11 ամիսների ընթացքում, մինչ երկու կողմերը բանակցում էին իրենց ապագա տնտեսական գործընկերության շուրջ: Սուրբծննդյան տոնի նախօրեին ստորագրված համաձայնագիրը վավերացվել է խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտել կեսգիշերին: Այս համաձայնագրով, նաև, վերացվել է Շենգենյան գոտու վերահսկողությունը Ջիբլարթարի և ԵՄ-ի միջև:

Նմանատիպ նյութեր