211652_close_icon
views-count1224 դիտում article-date 13:14 12-12-2020

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը առանց համաձայնագրի կնքման «շատ, շատ հավանական է». Ջոնսոն

Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ դուրս կգա ԵՄ կազմից 3 շաբաթից առանց որեւէ առեւտրային գործարքի կնքման: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/britain-eu-johnson-idUSS8N2I904Y]Reuters[/url]-ը: Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից հունվարին, սակայն մնում է դաշինքի ոչ պաշտոնական անդամ մինչեւ դեկտեմբերի 31-ը՝ մինչեւ անցումային շրջանի վերջ, որի ընթացքում երկիրը մնում էր ԵՄ միասնական շուկայում եւ մաքսային միության կազմում: Երկու կողմերը հայտարարել էին գրեթե 1 տրիլիոն դոլար ամենամյա շրջանառությամբ առեւտրային համաձայնագիր կնքելու մտադրության մասին, սակայն բանակցությունները փակուղի էին մտել: Այդպիսով, Մեծ Բրիտանիան ռիսկի է դիմում կորցնել միասնական եվրոպական շուկա հասանելիությունը: «Շատ, շատ հավանական է, որ երկիրը դուրս գա ԵՄ կազմից առանց համաձայնագրի: Մենք կկարողանանք անել այն, ինչ ցանկանում ենք, հունվարի 1-ից: Ստիպված ենք որոշում կայացնել, որը, կարծում եմ, հրաշալի կլինի Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է Ջոնսոնը: Ավելի ուշ Ջոնսոնը հանդիպում է անցկացրել ավագ նախարար Մայքլ Գոուվի եւ պաշտոնյաների հետ, որպեսզի գնահատի առանց գործարքի դուրսբերման պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր