2820 դիտում
14:57 01-01-2021
Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել. Տիգրան Աբրահամյան
Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Շատ արագ մենք մեր համար պետք է որոշենք` արդյոք մեր պարտությունը դատավճիռ է, թե ոչ։
Ես սա դատավճիռ չեմ համարում։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են պետությունները պարտվում, սակայն դրանից հետո, արագ ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու անհուսալի թվացող իրավիճակից դուրս գալիս։
Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պարտված երկրները տարիների, տասնամյակների ընթացքում կտրուկ իրավիճակ են փոխում ոչ միայն երկրի ներսում, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրադրությունում։
Այս ու առաջիկա ամիսներն իրականում ցույց կտան, թե ինչ ճանապարհ կընտրի քաղաքացին, մեր կողքին ապրող մարդը, մենք։
Դրանից է կախված մեր ճակատագիրը, ապագան ու այն, թե առաջիկա տասնամյակներում ինչ կարգավիճակում կլինի Հայաստանը, Արցախը, հայը։
Մենք կապրենք մեր հայրենիքո՞ւմ, թե՞ այնտեղ որտեղ կկարողանանք փախչել կամ մազապուրծ լինել ցեղասպանությունից։
Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել։
Ի դեպ, պայքարի տակ չպետք է հասկանալ նեղ քաղաքական, ներթիմային գործընթացներ կամ ինտրիգներ, իմ նշած պայքարը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով։
Պայքար՝ հայի գոյությունը պաշտպանելու, հայի կյանքն իր բնօրրանում ապահովելու համար, իսկ դրա սպառնալիքն այսօր չափազանց մեծ է»,- գրել է Աբրահամյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Շատ արագ մենք մեր համար պետք է որոշենք, թե արդյո՞ք մեր պարտությունը դատավճիռ է, թե՞ ոչ։ Ես սա դատավճիռ չեմ համարում։...
Posted by Tigran Abrahamyan on 2021 թ. հունվարի 1, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
2273 դիտում
14:35 18-09-2019
Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու. Դավիթ Տոնոյան. News.am
1363 դիտում
13:36 29-01-2021
Մենք պարտավոր էինք լինել պատերազմի դաշտում, որովհետև մեր եղբայրները, մեր 18 տարեկան անմեղ տղերքը այնտեղ էին
Այս բաժնից
511 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա