211652_close_icon
views-count1221 դիտում article-date 12:24 01-01-2021

Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրամիություն․ Նիկոլա Սթերջեն

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է Brexit-ի ավարտից հետո շուտով Եվրամիություն վերադառնալու մասին: «Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրոպա: Մի անջատեք լույսը»,- Twitter-ի իր էջում գրել է քաղաքական գործիչը: Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, ավարտվել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) անցումային շրջանը, ուժի մեջ է մտել կողմերի միջեւ համագործակցության եւ առեւտրի մասին համաձայնագիրը: Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի ինքնավար վարչաքաղաքական մասն է: Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեն անցկացվել է 2014-ի սեպտեմբերի 18-ին, սակայն Միացյալ Թագավորության կազմում տարածաշրջանը պահպանելուն կողմ է քվեարկել շոտլանդացիների 55%-ը, դեմ է եղել ընդամենը 37%-ը:

Նմանատիպ նյութեր