211652_close_icon
views-count71794 դիտում article-date 10:08 31-12-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ Զվարթնոց թաղամասի դիմաց բախվել են Mercedes Benz S 550-ը և Nissan-ը. ավտոմեքենաները տապալել են մի քանի էլեկտրասյուներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կարապետյանի վարած Mercedes Benz S 550 մակնիշի CC 001 OO և Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ստեփան Ղազարյանի վարած NIssan մակնիշի M 568 OE 178 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհին տեղադրված լուսավորման համար նախատեսված 3 էլեկտրասյուներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Էջնիածնի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Ոստկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու ԱՊՊԱ գործակալները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ նրանք եղել են սթափ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր