522 դիտում
10:41 20-10-2022
Փաշինյանն արցախցիներին հասկացրել է՝ գլխներիդ ճարն ինքներդ տեսեք. Արցախում չգիտեն՝ ում դիմել, ինչ անել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախցիները տարակուսած են՝ ինչ է ի վերջո լինելու Արցախի ճակատագիրը, ու ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը հետայսու: Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյաների ու, առհասարակ, բնակիչների մտորումներն ու անհանգստությունն էլ ավելի են ահագնացել այն բանից հետո, երբ այստեղ՝ Երեւանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պավիրակությանն ու ասել՝ Հայաստանն Արցախի անվտանգության բանակցություններին ի՞նչ է անում:
«Փաշինյանը, կարելի է ասել, Արցախից Երեւան եկած պատվիրակությանն ասել է մոտավորապես այն, ինչ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր հայտարարել, այն է՝ «44-օրյա պատերազմի հետեւանքով ՀՀ-ն այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները»: Հետեւաբար՝ հասկացրել է՝ գլխներիդ ճարն ինքներդ տեսեք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց հանդիպման մանրամասներին տեղյակ մեր զրուցակիցը:
Հանդիպումից հետո՝ այժմ, Արցախում խիստ տարակուսած են. ի՞նչ անել, հատկապես որ իրենք էլ այս պահին չգիտեն՝ ում դիմել, ինչ անել՝ պահպանելու Արցախից մնացած մի բռակտոր հատվածը:
Եվ, փաստորեն, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը, որ վստահեցնում էր, թե «Արցախը Հայաստան է, ու վերջ», այժմ ճիշտ հակառակն են պնդում, թե Արցախի համար այլեւս ոչինչ անել չեն կարող»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1795 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան
44587 դիտում
10:26 01-11-2017
Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. «Մառոզ». «Ժամանակ»
Այս բաժնից
604 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
541 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»