211652_close_icon

Airthings Masters. Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

views-count3007 դիտում article-date 20:14 30-12-2020
Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Այսօր ավարտվում է քառորդ եզրափակիչ փուլը։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի դեմ մրցավեճում երեկ ձեռք բերած առավելությունը զարգացրեց նաև այսօր։ Լևոնը երեկ կայացած պարտիաներից մեկում հաղթել էր, մյուս երեքն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով ։ Այսօր Արոնյանը երկու անընդմեջ հաղթանակ տարավ ու նվաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ Նակամուրան անգամ մյուս երկու պարտիաներում հաղթելու դեպքում չի հասնի Արոնյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր