211652_close_icon
views-count1514 դիտում article-date 23:11 28-12-2020

Airthings Masters. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ փուլ

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Խաղային երրորդ օրը կայացավ ևս 3 տուր։ Հայտնի են դարձել եզրափակիչ փուլի մասնակիցների անունները։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9-րդ և 10-րդ տուրերում ոչ-ոքի գրանցեց համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի ու Դանիլ Դուբովի հետ։ 11-րդ տուրում Արոնյանը պարտվեց Դավիդ Անտոն Գիխարոյին։ Չնայած վերջին տուրում պարտությանը՝ Արոնյանը կարողացավ վաստակած 5,5 միավորով 6-րդ տեղով դուրս գալ եզրափակիչ փուլ։ Արոնյանից բացի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին նաև Մագնուս Կառլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոնյաշչին, Թեյմուր Ռաջաբովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, հայտնում է [url=https://armsport.am/2020/12/28/airthings-masters-%d5%a1%d6%80%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-6-%d6%80%d5%a4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%b8%d5%be-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a5%d5%af%d5%a1%d5%be-%d5%a5%d5%a6%d6%80%d5%a1%d6%83/]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր