211652_close_icon
views-count1234 դիտում article-date 19:54 30-12-2020

Դառը դասեր՝ հանուն լույսի … Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/12/30/1162640/?fbclid=IwAR0n3yP7Kiwz9TBJtAEAK1w4TTrDebOgYaZl8Dq7hO_fYsmaOtgLsU7c9PU]Aravot.am[/url]-ը գրում է. «Որքան դաժան, նույնքան էլ ուսանելի»: Նախամանորյա զրույցի ընթացքում հենց այսպես անցնող՝ 2020 թվականը բնութագրեց «Հայաստանի մտավոր սեփականության ասոցիացիայի նախագահ Գագիկ Մանասյանը: Անդրադառնալով 2020-ի դասերին ու գալիք տարվա անելիքներին,Մանասյանն առավել նպատակահարմար համարեց մեր ընթերցողներին փոխանցել գործընկերոջ՝ «Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչ-ուղերձը,որն էլ ներկայացնում ենք ստորև: Հայրենակիցներ, Ձեզ դիմելու պատճառը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված վաակումն ու՝ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությանն ուղեկցող, մեր ժողովրդին պաշարած անելանելիության զգացողությունն է, Ձեզնից ունեցած ակնկալիքը՝ հանրության ստվար հատվածի կողմից դրսևորվելիք սթափ գիտակցությունն ու՝ շուտափույթ «կազդուրման» հասնելու անիրատեսական փափագի և հերթական «փրկչին» ապավինելու դասական դարձած մոլորության մեկընդմիշտ մերժումը: Հայտնի զարգացումներից հետո մեր երկիրը վերստին հայտնվել է հայրենազրկության վտանգի առջև: Վտանգ, որն առավել քան երբևէ, իրական է: Բառի ուղղակի իմաստով կանգնած է Հայաստան պետության հետագա գոյության հարցը:

Նմանատիպ նյութեր